«Որդիս հաճախ էր գնում Եռաբլուր ու մաքրում Մոնթեի գերեզմանը»․ հերոս Արթուր Սուքիասյանի մասին պատմում են հարազատները

Արթուր Սուքիասյանը մեկն էր այն հերոսներից, որ զոհվեց Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։ Մանկուց կարատեով էր զբաղվում։ «Ինչ որ հատուկ հայրենասիրական դաստիարակություն իմ որդին չի ստացել։ Մինչև բանակ գնալը որդուս միշտ ասում էի, որ առաջինը պետք է արագ մտածի ու կողմնորոշվի։

Սեպտեմբերի 27-ին, որդիս Ստեփանակերտի հոսպիտալում էր առողջական խնդիրների պատճառով։ Բայց երբ ցերեկը հոսպիտալ էին հասել մեր առաջին վիրավորներն ու զոհերը, անմիջապես որոշել էր մեկնել դիրքեր։ Հոկտեմբերի 10-ին ականի պայթյունից Արթուրը ծանր վիրավորվեց։ Չորս օր անց, սակայն, կրկին գնաց առաջնագիծ»- հիշում է հերոսի հայրը՝ Գագիկը։

Արթուրի հերոսներն էին Նժդեհն ու Մոնթեն, ու նրանց օրինակը երիտասարդի համար ուղեցույց էր։ «Արթուրը հաճախ էր գնում Եռաբլուր ու մաքրում Մոնթեի գերեզմանը։ Ես երբեք նրան չեմ ասել, որ դա անի։ Երբ քրոջս տղան եկավ Բելգիայից, ու ուզում էր շրջել Հայաստանում, ասելով որ ուզում է հայրենիքին ծանոթանալ, Արթուրը ասեց, որ սկզբից գնալու են Եռաբլուր, որովհետև այնտեղից է սկսվում հայրենիքը»- ասում է հայրը։

Հերոսի զոհվելու լուրն առնելուն պես իրանցի կարատեիստը իր մեդալը փոխանցելը է Արթուրի ծնողներին։ Մարզիչը պատմում է, որ 2015 թ-ին Թբիլիսիում երբ հաղթել էր ադրբեջանցի մարզիկին ու դարձել չեմպիոն, նա իր հպարտությունը չէր թաքցնում։ Փառք ու պատիվ մեր բոլոր նահատակներին։