Ամենադժվար հենակետի պաշտպանությունը հենց նրա վաշտին էր վստահված․ այս պատերազմը խլեց նաև հերոս Արթուր Աղասյանի եղբոր կյանքը

Արցախյան պատերազմում իր կյանքը տված հերոսներից էր Արթուր Գրիգորիի Աղասյանը։ Կապիտանը միացավ իր ընկերենրին ու հիմա երկնքից է հսկում բոլորին։

Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար, Արցախի պաշտպանության բանակի N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 6-րդ վաշտի հրամանատար, կապիտան Արթուր Գրիգորիի Աղասյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։

6-րդ պաշտպանական շրջանի ամենադժվար հենակետի պաշտպանությունը հենց նրա վաշտին էր վստահված: Արթուրն արդեն հերոս էր. դրանում բոլորն էին վստահ։ Նա իր քաջությունն ու հնարամտությումը ցույց էր տվել դեռ Ապրիլյան քառօրյա պատերազմի  ժամանակ։

Հերոսը Արցախի Մարտունի քաղաքից էր։ Աղասյանների ընտանիքն այս պատերազմում, բացի Արթուրից, կորցրել է նաև մյուս որդուն՝ Արսենին։ Ընտանիքի վիշտ անսահման մեծ է։ Հավերժ փառք ու պատիվ մեր բոլոր նահատակներին։