Նա վերջին հրամանատարն էր, որ դուրս եկավ Մատաղիսից․Էդվարդ Եղիազարյանի գումարտակը 16 ՀՄՄ (БМП) է խոցել

Մերօրյա հերոսներից է հրամանատար Էդվարդ Եղիազարյանը, ով պատերազմի օրերին եղել է Մատաղիսում։ Մինչև վերջ նա իր զինվորների կողքին է եղել, կռվել նրանց հետ ու հերոսաբար պաշտպանել յուրաքանչյուր թիզ հողը։ Պատվով է կատարել իրեն տրված հրամաններն ու մի վայրկյան չի մտածել զինվորին մենակ թողնելու ու փախչելու մասին։

Փոխգնդապետ Էդվարդ Եղիազարյանը պատերազմի օրերին եղել է 6-րդ պաշտպանականի (Մատաղիս) 4-րդ գումարտակի հրամանատարը։ Հենց նրա զինվորներն էլ փոխգնդապետի անձնական ղեկավարությամբ 16 ՀՄՄ (БМП) են խոցել։

Թալիշի երկու գումարտակների մի մասը զոհվել էր, մի մասը՝ նահանջել։ Եվ ամբողջ 6-րդ պաշտպանական թևը թերևս միայն փոխգնդապետ Էդվարդ Եղիազարյանի գումարտակն էր պահում։

Հոկտեմբերի 3-ին ՊԲ հրամանատարության հրամանով նա նահանջում է։ Վերջին հրամանատարն էր, որ դուրս էր գալիս Մատաղիսից…Նահանջելուց հետո անցնում է պաշտպանության։

Հավերժ փառք բոլոր հերոսներին, որ նահատակվեցին՝ իրենց երկրի համար մղվող պայքարում և երկար տարիների կյանք այն հրամանատարներին, ովքեր չվախեցան, չփախան մարտի դաշտից ու փրկեցին հարյուրավոր երիտասարդների կյանքեր։