«Կամավոր մեկնեց առաջնագիծ ու կյանքը զոհեց հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ, մարմինն էլ գտան ամիսներ անց». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Իսահակին

Իսահակ Սամվելի Սիմոնյանը ծնվել է 1995 թվականին նոյեբերի 27-ին Վայոց ձորի Զեդեա գյուղում: Սովորել է տեղի դպրոցում, որն ավարտելուց հետո 2013 թվականին զորակոչվել է Հայոց Բանակ, ծառայել է Մատաղիսի զորամասում։ Վերադարձել է որպես կրթսեր սերժանտ։

Ծառայությունից վերադառնալուց անմիջապես հետո աշխատում էր Վայքի զորամասում որպես պայմանագրային զինծառայող: 2020 թվականին հոկտեմբերի 9-ին մեկնելով Ջրական՝ մասնակցել է 44-օրյա պատերազմին, զոհվել է հոկտեմբերի 13-ին։ Հերոսը երկար ժամանակ համարվել է անհետ կորած, իսկ մարմինը գտնվել է 2021 թվականի հուլիս ամսին…

Իսահակ Սամվելի Սիմոնյանը պարգևատրվել է հետմահու Մարտական ծառայություն մեդալով։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…      
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…