Սկզբում՝ «Սև հովազ», հետո «Մեծն Տիգրան». ՀԵՐՈՍ ՏԻԳՐԱՆԸ մասնակցել է երկու պատերազմներին և անմահացել հայրենիքի պաշտպանության մարտերում. ճանաչե՛ք նրան

Տիգրան Արմենի Ավագյանը ծնվել է 1991 թվականին մայրաքաղաք Երևանում: Ապրել է Իշխանաձոր գյուղում:

Սովորել է Արցախի պետական համալսարանում, ծառայել է սահմանապահ զորքերում:

Մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին: Եղել է «Սև հովազ» կամավորական ջոկատից: Արժանացել է պարգևատրման:

44-օրյա պատերազմին ևս կամավորագրվել է և մասնակցել հանուն հայրենիքի պայքարին: Այս անգամ եղել է «Մեծն Տիգրան» գնդի կազմում: Պահել է Մարտակերտի սահմանները:

Հերոս Տիգրանը զինակիցների հետ միասին զոհվել է ԱԹՍ-ի հարվածից հոկտեմբերի 19-ին: Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:

Փա՛ռք ու պատիվ մեր բոլոր հերոս տղաներին: Երախտապարտ են ձեզ և խոնարհվում ենք ձեր հերոսածին մայրերի առաջ…