«Էդպես էլ տղայիցս լուր չունեցա». ՀԵՐՈՍ Յուրի Չիլինգարյանը կյանքը զոհեց հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ

2001 թվականին ծնված Յուրի Էդուարդի Չիլինգարյանը 44-օրյա պատերազմի հերոսներից է: 2019 թվականի հոկտեմբերին Յուրին ընդունվել է ՀՊՏՀ, ապա 2020 թվականի հունվարին զորակոչվել Հայոց բանակ՝ սրբազան պարտքը կատարելու։ Հավատարիմ զինվորական երդմանը՝ Յուրին հայրենիքը պաշտպանել է կյանքի գնով։

Ֆինանսական ֆակուլտետի դեկան Վահե Միքայելյանը հերոսի մասին ասել է.

«Նա մեր խելացի, նպատակասլաց ուսանողն էր։ Ավա՜ղ, չհասցրեց սովորել, սակայն ՀՊՏՀ գալու առաջին իսկ վայրկյանից նրա աչքերում ճառագում էր մասնագիտանալու մղումը։ Հիշում եմ նրան որպես արժանապատիվ, բարեկիրթ երիտասարդի։ Յուրին ազնվականի դիմագծեր ու կեցվածք ուներ և իրավամբ, ազնվական հայի կերպարի մարմնացում դարձավ։ Գլուխ ենք խոնարհում մեր հերոսի հիշատակի առջև»:

heros yuri

Յուրիի մայրը՝ տիկին Սիլվան, ասել է, որ որդին վերջին անգամ զանգել է հոկտեմբերի 10-ին, ժամը 6:38-ին. «Ինքը նոր էր իջել դիրքերից, ասում էր՝ ամեն ինչ նորմալ էր: Հետո ամսի 16-ին առավոտյան 7-ից 15 պակաս Արցախի համարից զանգ եկավ հարսիս հեռախոսին: Հարսս քնած է եղել և չի լսել, որպեսզի պատասխանի զանգին: Դրանից հետո որևէ լուր չունենք»:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…     
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…