«Գիտեին, որ կյանքի վերջին վայրկյաններն են, զոհվելուց առաջ սկսել են երգել «Պատերազմ եք գնում, բարով գնացեք». ՀԵՐՈՍ Զավենը զոհվեց իր 17 զինակիցների հետ

Զավեն Ստեփանի Հակոբյանը ծնվել է 2001 թվականի մարտի 22-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Հայոց բանակ է զորակոչվել 2019 թվականին, ծառայել է Մեղրիի (Ագարակ) զորամասում զույգ եղբոր հետ միասին։

Շուրջ 1,5 տարվա ծառայողներ էին, երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը։ Զոհվել է հոկտեմբերի 9-ին Ջրականում 17 զինակից ընկերների հետ միասին, ԱԹՍ-ի հարվածից, միայն զույգ եղբորն է հաջողվել ողջ մնալ…

Այս տեսանյութը հեռախոսով նկարել է Զավենի եղբայրը՝ միակ ողջ մնացած զինծառայող Արմեն Հակոբյանը։ Տղաները, իմանալով, որ իրենց կյանքի վերջին վայրկյաններն են, զոհվելուց առաջ սկսել են երգել՝ «Պատերազմ եք գնում, բարով գնացեք»։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…     
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…