«Հետախույզ Սարգիսը կամավորագրվեց Մահապարտների ջոկատին և մեկնեց առաջնագիծ». ճանաչե՛ք ՀԵՐՈՍԻՆ, ով անգամ չխնայեց սեփական կյանքը

Հետախույզ Սարգիս Ռաֆայելի Սահինյանը ծնվել է 1984 թվականին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ զինվորականի ընտանիքում:

2011-2017 թվականներին Սարգիսը ծառայել է խաղաղապահ զորքերում՝ հումանիտար առաքելություն իրականացնելով Աֆղանստանում, Կոսովոյում: Պարգևատրվել է մի շարք պատվոգրերով և շքանշաններով:

Մասնակցել է արցախյան 44-օրյա պատերազմին: Հոկտեմբերի 1-ին կամավորագրվելով Մահապարտների ջոկատին՝ մեկնել է առաջնագիծ:

Սարգիսը քաջաբար կռիվ է մղել թշնամու զորքերի դեմ և ընկել քաջաբար հոկտեմբերի 13-ին: Հայաստանի ԶՈՒ կողմից հետմահու պարգևատրվել է շքանշանով:

Փա՛ռք ու պատիվ մեր բոլոր հերոսներին, ովքեր իրենց կյանքի գնով պայքարեցին և ընկան հանուն հայրենիքի: Խոնարհվում ենք…