«Մենք մի լուսավոր քաղաք մտանք, բայց ինձ հրամայեցին այնտեղից հետ գալ». ինչպե՞ս էր ԼԵԳԵՆԴ ՖՐՈՒԶԻԿԸ կլինիկական մահ ապրել և ինչու՞ էր երազում շուտ մեռնել

Թախծոտ աչքերը, որոնք կյանքում շատ վիշտ ու դառնություն են տեսել, և Ֆրուզնիկ Մկրտչյանի արտասովոր խաղն ապշեցնում են։ Մարդ–տոն, որն ուրախացնում էր բոլորին, բայց կյանքում գրեթե չէր ծիծաղում։ ՈՒ պատճառը կյանքի ու անձնական դժբախտություններն էին: 

Մի պատմություն ենք ուզում ներկայացնել լեգենդի կյանքից, թե ինչպես էր ուզում շուտ մահանալ, ու ինչպես էր նա հիշում իր տարած կլինիկական մահը:

«Մի անգամ հիվանդանոցում այցելեցի նրան։ Այն հարցին, թե «Ֆրունզ ջան, ինչ է պատահել», նա պատասխանեց. «Սեղանին պառկած էի, և երբ կլինիկական մահ ապրեցի, դուրս եկա մարմնիցս և վեր բարձրացա։ Հայտնվեցի լուսավոր միջանցքում և անընդհատ թռչում էի ու թռչում, ինձ հետ միասին փոքրիկ երեխա էր թռչում։ Երբ հասա միջանցքի վերջին, ոսկե քաղաք տեսա` շատ գեղեցիկ ու լուսավոր։ Ես մնացածների հետ ուզում էի մտնել այդ քաղաքը, բայց ինչ-որ մեկն ինձ ու այդ երեխային հրամայեց ետ վերադառնալ։ Մենք վերադարձանք. մտա հիվանդասենյակ, մտա իմ մարմնի մեջ և անասելի ծանրություն զգացի…»»,- հիշում է Հայաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը։

Նա ասում է, որ այդ ժամանակ Մկրտչյանը խոստովանել է, որ հիանալի զգացում է ապրել և ամեն ինչ կանի մահանալու համար։ «Եվ նա ամեն ինչ արեց, որպեսզի մահանա»,- ասում է Ծատուրյանը։