ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Հանաբերդից, որոնք տեսնել է պետք. միայն իմանաք՝ քանի մետր բարձրության վրա է այն գտնվում
Արցախի Շահումյանի շրջանի Քնարավան գյուղի մոտ, անտառապատ, բարձր լեռան գագաթին՝ 1665 մետր բարձրության վրա է գտնվում Հանաբերդը:


Բերդը կարևոր տեղ է զբաղեցնում Արևելյան Հայաստանի ամրաշինական կառույցների շարքում։ Այն պատկանում է Արցախի Ծար շրջանի պաշտպանական կառույցների համակարգին:


Հանդաբերդն առաջին անգամ հիշատակվում է 854 թ-ին։ Բերդից 800 մետր արևելք գտնվում են Հանդաբերդի վանքի ավերակները։