«Սեն ջան, դու խոստացել էիր միշտ քույրիկիդ կողքին լինել, բա հիմա ու՞ր ես, արևս». անհնար է առանց արցունքների կարդալ ՈՐԴԵԿՈՐՈՒՅՍ ՄՈՐ հուզիչ գրառումը

Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Սենո Շահենի Երկանյանը ծնվել է 2001 թվականին Լոռու մարզի Տաշիր քաղաքում: Մանկուց զբաղվել է սպորտով:

Ավելի ուշ ընտանիքով տեղափոխվել են Երևան: Սովորել է քոլեջում, որն ավարտեկուց հետո զորակոչվել է բանակ: Ծառայությունն իրականացրել է Սիսիանի զորամասում:

Պատերազմի առաջին իսկ օրերից եղել է առաջնագծում: Հոկտեմբերի 8-ին դիրքերից իջնելով մեկնել է Կարմիր շուկա, ապա Հադրութ և Վարանդա: Հոկտեմբերի 15-ին զինակից ընկերների հետ ընկնելով շրջափակման մեջ՝ ստացել է նահանջ հրաման և նստել մեքենան:

Հերոս Սենոն զոհվել է մեքենայի խոցումից՝ Վարանդա-Հադրութ ճանապարհին: Նրա ինքնությունը հաստատվել է փետրվարի 28-ին:


Սենոյի մայրը՝ Մարիա Երկանյանը գրում է. Սենս, իմ թանկ, այսօր տխուր նստած էի, մեկ էլ հանկարծ, քույրիկդ վիդեոները թերթելիս գտավ այս վիդեոն, որտեղ դու` բանակ գնալու օրը, քրոջդ գրկում ես ու ասում` ՉՄՏԱԾԵՍ ՄԻՇՏ ԿՈՂՔԴ ԵՄ։

Հոգիս տակն ու վրա եղավ, սիրտս փշուր փշուր։ Դու ամենաշատը վախում էիր Աննայից հեռվանալուց, դուք երբեք չեք բաժանվել, 1 անգամ դու առանց Աննայի գնացիր Ռուսաստան, Աննայիս ջերմությունը բարձրացել էր, մինչև հետդ չխոսեց չդզվեց։ Կյանքս, բա ասում ես (Չմտածես, միշտ կողքդ եմ): Բա ու՞ր ես արևս, ու՞ր ես։

Աղաչում եմ քեզ Աստված իմ, որդուս հետ բեր, ես դեռ երեխայի նման հավատում եմ հրաշքների, հատկապես քո հրաշքներին, մի հրաշք գործի, Սենոյիս հետ բեր խնդրում եմ, Տեր իմ: Սենս, ահավոր դժվար ա առանց քեզ բալես, հետ արի, հերիքա տանջես։ Բոլորը ասում էին ` սենց քույր ու եղբայր չենք տեսել, քո երեխեքը վերջն են, այ քեզ կապվածություն։

Դե հիմա ո՞նց անի առանց քեզ Աննան, տխուրա քույրիկդ։ Մեկ մեկ բռնացնում եմ լացելուց, գրկումա ու ասում (Մաաաամ առանց Սենո չեմ ուզում ապրեմ, լռիվ անտեր եմ մնացել)։ Սիրտս կանգնումա, հույս եմ տալիս, հանգստացնում եմ, բայց գիտեմ որ չի ազդում, չի անցում։

Մենք քեզ սպասում ենք, մեկ վարկյան չենք դադարում սպասել, աղոթում ենք քո համար, անընդհատ տանը քո հետ խոսում ենք (քո նկարների հետ), մեկ մեկ վիճում ենք հետդ, երբ հիշում ենք ինչ-որ մի նման բան(վայ Սենո հլը դու գաս տես քեզ ի՞նչ եմ անելու, վայ Սենո հլը արի տենամ ինչ պատասխան ես տալու): Ժպտում ենք, խոսում, հետո անկախ մեզանից լացում։ Սենս, ինչքան էլ մենք քեզ տանը ողջ ենք պահում, ու հավատում որ դու ողջ ես ու գալու ես, մեկա քո կարիքը ունենք, ուզում ենք տեսնենք, լսենք անուշ ձայնդ, գրկենք։ Աստված իմ, հետ բեր որդուս…