«Մենք թշվառ խաղալիքներ ենք բնության հզոր ձեռքում»․ Մուրացանի այս խոսքերը օգնում են բացահայտել իրական կյանքը․ անպայման կարդացե՛ք

Մուրացանի ստեղծագործությունները հայ դասական գրականության ամենաինքնատիպ էջերից են։ Ունենալով դաժան կյանք, Մուրացանը չի դադարել սիրել կյանքը ու կարողացել է կյանքը ավելի լավ հասկանալ, քան ուրիշ մեկը։ Նրա այս խոսքերը իրական կյանքի մասին են․

  • Կույր աչքը կարող է ներել, բայց կույր սիրտը չի ների:
  • Ավելի մեծ է այն ազգը, որ արժանավոր մայրերով է հարուստ, քան այն ազգը, որ յուր թնդանոթներով է պարծենում:
  • Եթե մարդիկ լավ գործերը նախ կատարեին և ապա նրանց մասին գրեին, որքա՜ն քիչ բան կունենայինք կարդալու…
  • Եվ ի՞նչը չէ մոռացվում աշխարհում… Որքա՜ն թշվառ կլինեինք մենք, եթե մոռանալու ունակությունը չունենայինք: Արդարև, կան ցավեր, որոնց չպետք է մոռանալ, բայց որքա՜ն շատ են այն վշտերը, որոնց եթե չմոռանայինք, կյանքը մեզ համար կդառնար դժոխք:
  • Ազգերի զորությունը ընտանիքների մեջ է: Զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիքներ, սիրով, միությամբ, առաքինի և հավատարիմ կենակցությամբ ապրող ընտանիքներ: Այն գեղջուկ խրճիթները, որոնց մեջ ապրում են ցնցոտիներով ծածկված մանկտիք, որոնց շատ անգամ արհամարհում են մեծամեծ իշխաններ, նույնիսկ դրանք են, որ ամփոփում են իրենց մեջ հայրենիքի ուժը: Սիրեցե՛ք միմյանց, այդ սերը կերջանկացնի ձեզ և ձեր զավակներին:
  • Արտասուքից մինչև ծիծաղ մի քայլ է։
  • Չկա մի սուտ, որ հանցանք չհամարվի, և չկա մի հանցանք, որ անպատիժ մնա:

Չդատապարտեք այն մարդուն,որ ճշմարտությունը խոսելու չափ քաջություն ունեցավ:

  • Մենք թշվառ խաղալիքներ ենք բնության հզոր ձեռքում: