Ինչու Նժդեհը հրաժարվեց իրեն հասանելիք զինվորական թոշակից․ հայ հերոսի պատմությունը

Նժդեհը Բուլղարիայի մոռացված հերոսն է։ Նա թուրքերից պաշտպանեց ոչ միայն հայերին, այլ նաև բուլղարացիներին  ու դարձավ ազգային հերոս։ Բուլղարիայի պաշտպանության նախարարության հեռուստաալիքը ֆիլմ է նկարահանել երկրի մոռացված հերոսի մասին։

Բուլղարիայի Ազգային ռազմական արխիվում փաստաթղթեր են պահվում հայ կամավորականների ռազմական գործողությունների մասին։ Այդ բոլոր թղթերը հավաքել ու ֆիլմի ռեժիսորին է ներկայացրել է Բուլղարիայում ապրող գործարար Կարեն Ալեքսանյանը։

1912 թ-ին, երբ սկսվեց Առաջին բալկանյան պատերազմը, Նժդեհը Բուլղարիայում հայկական ջոկատ ունենեալու իրավունք էր ստացել։ Վաշտի հրամանատարը Գարեգին Նժդեհն էր, հանձնակատարը` հայ ազատագրական պայքարի մեկ այլ հերոս՝ Անդրանիկ Օզանյանը։ Նրանք կռվում էին գեներալ Նիկոլա Գենևի հրամանատարության ներքո։

Նժդեհը խիզախորեն կռվել է, վիրավորում է ստացել, սակայն հրաժարվել է նույնիսկ իրեն հասանելիք զինվորական թոշակից։ Դա հակասում էր նրա սկզբունքներին։ Եթե նա աշխարհազորային էր, ուրեմն պիտի կռվեր անշահախնդիր։

Խորհրդային իշխանության հաստատումից հետո նա հեռացել է Հայաստանից, քանի որ երկրի հարավը՝ Զանգեզուրը, պաշտպանում էր ոչ միայն ադրբեջանական զորքերից, այլև՝ Կարմիր բանակից։ Այդ պատճառով էլ խորհրդային իշխանության հաստատումից քիչ անց՝ 1921 թվականին, Նժդեհը լքեց Հայաստանը։ 1922 թվականին նա Բուլղարիա տեղափոխվեց, որտեղ 1932 թվականին թագավոր Բորիս III-ի հրամանով երկրի քաղաքացի դարձավ։