Հայ, ով դարձավ լավագույն թանգարաններից մեկի՝  Էրմիտաժի տնօրենը

Օրբելիները գիտության և մշակույթի հայտնի գործիչներ են, որ մեծ ժառանգություն են թողել հայության համար։ Նրանց մի քանի սերունդ ապրել է Ռուսական կայսրությունում և ԽՍՀՄ-ում։

Հովսեփ Օրբելին հասկանում էր, որ մշակույթն ու գիտությունը  յաթաղանից ավելի հզոր զենքեր են։ Նա արևելագետ էր, Հայկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի առաջին նախագահն ու մի քանի երկրների ակադեմիաների անդամ, իսկ 1934-ից զբաղեցնում էր Պետական Էրմիտաժի տնօրենի պաշտոնը։

Ուսանողական տարիներից Օրբելին մասնակցել է Թուրքիայի տարածքում գտնվող Անի հնագույն քաղաքի հնագիտական պեղումներին: Անիի պեղումները շարունակվել են մինչև 1917 թվականը, իսկ հաջորդ տարի հայկական հնագույն մայրաքաղաքն անցել է Օսմանյան կայսրությանը։ Հնագետ Ավետիս Քալանթարի ղեկավարությամբ մինչև թուրքական բանակի գալը հասցրել են դուրս բերել և փրկել ավելի քան 6 հազար հնագիտական ցուցանմուշներ, որոնք ավելի ուշ Օրբելու ջանքերով փոխանցվել են Հայաստանի պատմության թանգարանին:

1934 թվականին Օրբելին նշանակվեց երկրի գլխավոր թանգարանի՝ Պետական Էրմիտաժի տնօրեն, իսկ 1935 թվականին ընտրվեց ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի անդամ։

1945 թ-ին օրբելին Աշխատանքային կարմիր դրոշի երկու շքանշանի է արժանանացել։ Այսօր Սանկտ Պետերբուրգի փողոցներից մեկը կրում է գիտնականի անունը: