Սերժանտ Ռուբենը առանց վարանելու կամավորագրվեց և իր 12 հոգանոց ջոկատով ջախջախեց թշնամուն. ճանաչե՛ք ՀԵՐՈՍԻՆ

Սերժանտ Ռուբեն Վաչագանի Հայրապետյանը ծնվել է 1996 թվականին Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում:

Ռուբենը երկար տարիներ զբաղվել է սպորտով, արժանացել է մեդալների: Եղել է կարատեի սև գոտի 1-ին դանի վարպետ:

Արցախյան 44-օրյա պատերազմի ադրբեջանա-թուրքական հարձակման մասին իմանալուն պես կամավորագրվել է: Առաջնագիծ է մեկնել հոկտեմբերի 8-ին: Եղել է Արցախում:

Հերոս Ռուբենը իր 12 հոգանոց ջոկատի հետ թեժ մարտեր է մղել Հադրութի Թութակներ բարձունքում: Նա կռվել է մինչև վերջին շունչը՝ կանգ չառնելով ոչնչի դեմ:

Ռուբենը և իր ջոկատի հայորդիները զոհվել են հոկտեմբերի 16-ին: Հերոսի մարմինը գտնվել է հունվարի 1-ին:

Փա՛ռք ու պատիվ Հերոս Ռուբենին և նրա նման բոլոր հայորդիներին, ովքեր չխնայեցին ոչինչ՝ անգամ իրենց սեփական կյանքը, և անմահացան հանուն հայրենի հողի: Խոնարհվում ենք…