Թուրքական լրատվամիջոցները գրում են ՀԱՅԵՐԻ գաղտնի քարոզչության մասին. ի՞նչ է կատարվում Թուրքիայում

Թուրքական ԶԼՄ-ներն արդեն մի քանի տարի է՝ հոդվածներ են հրապարակում համշենահայության շրջանում իրականացվող գաղտնի քարոզչության մասին։

Թուրքական ռեսուրսներից մեկում հրապարակվել է «Ուշադրություն, Համշեն» զգուշացումը:

Հայտարարության մեջ ասվում է.

«Նախաձեռնության շրջանակներում հայերը Համշեն են ուղարկում հատուկ խմբեր՝ գաղտնի աշխատանքներ կատարելու և քարոզչություն իրականացնելու համար։

Նրանք իրականացնում են հանդիպումներ, բանակցություններ, ձայնագրություններ անում, և հաճախ օգտագործում են «Համշենի հայերը» տերմինը»:

Հրապարակման հեղինակը գտնում է, որ Հայաստանը տարածքային պահանջներ ունի Սև ծովի որոշ տարածաշրջանների նկատմամբ, և հետագայում կարող է Թուրքիայի համար խնդիրներ առաջացնել՝ նրա առաջ պայմաններ դնելով: