«Իմանալով, որ հիվանդ է՝ ի՞նչ խղճով է ուզում ամուսնանալ քեզ հետ, հեռացիր այդ եսասեր մարդուց». գիտե՞ք՝ ՀԱՅ գրողներից ում մասին է նման խոսքեր ասել այս աղջկա մայրը

Անահիտ Շահիջանյանը Տերյանի վերջին սերն էր, վերջին մուսան, վերջինը…


Անահիտն ու Տերյանը հանդիպեցին Ազգությունների հարցով ժողովրդական կոմիսարիատում: Տերյանը մենակ էր, հիվանդ ու լքված, իսկ Անահիտը՝ պատրաստակամ խնամելու ու սիրելու այդ խեղճ տղամարդուն ու հանճարեղ պոետին: Իմանալով, որ դուստրը պատրաստվում է ամուսնանալ թոքախտով հիվանդ, աղքատ բանաստեղծի հետ՝ Անահիտի մայրը գրում է նրան.

«Երիտասարդ կյանքդ մի՛ կործանիր, թո՛ղ այդ էգոիստին. իմանալով, որ հիվանդ է՝ ի՞նչ խղճով է ուզում ամուսնանալ քեզ հետ, հեռացիր այդ եսասեր մարդուց»:

Սակայն, Անահիտն, իհարկե, չի հետևում մոր խորհրդին. ամուսնանում ու ամբողջովին նվիրվում է ամուսնուն: 1920 թվականի ապրիլի 28-ին, Տերյանի մահվանից ամիսներ անց ծնվեց Տերյանի դուստրը՝ Նվարդը, ում Անահիտը անվանակոչեց Տերյանի սերերից մեկի՝ Թումանյանի դուստր Նվարդի անունով:
Անահիտը մահացավ 1950 թվականին։