«Ամեն գիշեր վախենալով եմ բացում այդ տոպրակը ու մտածում, որ ՈՐԴՈՒՍ հոտը էլ չեմ զգա». որդեկորույս մայրը պատմում է ՀԵՐՈՍ ՍԱՄՎԵԼԻ մասին

Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած Սամվելի մայրը՝ Մարիաննա Խուրշուդյանը գրառում է կատարել և պատմել, թե որքան դժվար է ապրել առանց թանկագին որդու: Նա պատմում է, որ նրան միայն մի լոսկուտ է մնացել, որից որդու հոտն է զգում ու գոնե մի քիչ կարոտը մեղմացնում:

Որդեկորույս մայրը ամեն անգամ վախենալով է բացում այդ տոպրակը և մտածում, որ գուցե այս անգամ տղայի հոտը էլ չզգա…

«Ամեն գիշեր քնելուց մոտենում եմ մահճասեղանիս, որի վրա դրված է մի թափանցիկ, շատ փոքր տոպրակ: Ամեն անգամ այդ տոպրակը բացելուց մտածում եմ այսօր կբացեմ, իսկ վաղն էլ կափսոսամ, մեկ էլ մյուս օրը կբացեմ: Այդ տոպրակի մեջ ինձ համար շատ թանկ բան կա`մի փոքրիկ ԼՈՍԿՈւՏ (բանակում պոդշիվ են ասում, որն ամրանում է վորոտնիկ կոչվածին), որից գալիսա որդուս հոտը: Դա միակ իրն է ինձ հասած, որը դեռ կրում է Սամիս հոտը:

Ես վախենում եմ, որ ամեն անգամ կբացեմ ու վերջ, էլ չեմ զգա: Հասկանում եք, ինձնից խլեցին, այո խլեցին մի ՀՍԿԱ ԹԱԳԱՎՈՐ, խլեցին մի հավասարակշռված ու խելացի, հարգող ու հարգված, սիրով լի ու շատ սիրված ՍԱՄՎԵԼԻՆ!!! Մեզնից խլեցին ամենաթանկը, այո խլեցին!!!! Թողեցին մի ԼՈՍԿՈՒՏ և դառը քրքրող վիշտ!!

Նույնն արեցին Հայրենիքիս հետ, հայ ազգիս հետ!! Խլեցին մեզ պատկանողը, մեր ԱՐՑԱԽԸ ու մեր խաչերը, դավաճանեցին մեր տղաների թափած արյունը, թողեցին մի ԼՈՍԿՈՒՏ ու դառը քրքրող վիշտ…»