Ահա թե ինչի՞ էր պատրաստ Աճառյանը, հանուն նոր բառեր ու արտահայտություններ լսելու համար․ հետաքրքիր պատմություն մեծ լեզվաբանի կյանքից

Հրաչյա Աճառյանի կյանքում քիչ չեն հետաքրքիր ու ծիծաղելի դեպքերը։ Այս պատմությունը այն մասին է, թե ինչերի՞ է պատրաստ եղել լեզվաբանը հանուն նոր բառերի ու արտահայտությունների։

Մի օրառավոտյան, Հրաչյա Աճառյանը զայրանում է և վեճի բռնվում կնոջ հետաշխատելով միանգամայն անտեղի վեճը բորբոքել: Նա այնքան բարձր է բղավում, որ Սոֆիկը հուսահատ սկսում է լաց լինել: Դրան էլ կարևորություն չի տալիս, շարունակում է բղավել: Հանկարծ ընդհատում է, փափկում և խանդաղատանքով ասում.


-Կատակ էր, Սոֆի՜կ, ուզում էի, որ ջղայնացած խոսես և տեսնեմ, թե Ախտայի բարբառով ինձ համար ինչ անծանոթ բառեր կան:
-Դե ասեիր էլի, ինչու՞ էիր կռիվ սարքում:
-Չէր ստացվի: Դու կխոսեիր գրական լեզվով. մարդիկ զայրացած ժամանակ են բարբառի դիմում և իրենց բերնից փախցնում բառեր, որոնք կարող են պետք գալ լեզվաբանին: Իզուր էլ զայրացրի. ոչ մի բառ չասացիր: