Փոխգնդապետ Արա Շահբազյանը պայքարել է իր զինվորի կողքին, գրագետ մարտեր վարել․ զոհվել է ավիահարվածից

Մերօրյա հերոսից է փոխգնդապետ Արա Խաչատուրի Շահբազյանը: Նա հերոսացավ, կռվեց քաջի պես ու ամահացավ իր զինվորների կողքին, չլքեց նրանց ու դարձավ արժանի հերոս։ Ծնվել է 1982թ-ին Վայոց Ձորի մասրզի Վայք քաղաքում։

22 տարի նվիրվել է հայրենիքի պաշտպանությանը։ Եղել է զորամասի օպեևատիվ բաժանմունքի պետ։ Ապրլյան քառօրայի մասնակից էր։ Վերապատրաստվել է Մոսկվայի Ժուկովի անվան ակադեմիայում։ Երբ պատերազմը սկսվել է հերոս հրամանատարը մեկնել է Ջրական։ Վարել է գրագետ մարտեր, կասեցրել թշնամու առաջխաղացումը, մարտնչել է առյուծի պես։

Պայքարել է իր զինվորի կողքին։ Բազմաթիվ մեդալների է արժանացել ծառայության ողջ ընթացքում։ Կյանքը հայրենիքին տված նվիրյալը զոհվել է հոկտեմբերի 12-ին ավիահարվածից։ Փառք ու պատիվ մեր բոլոր հերոսներին։