«Ասա ինձ, Ակսել, մահը սիրո երաշխիք կարո՞ղ է լինել». գիտե՞ք՝ ինչ գաղտնիք էր բացել Ե. Չարենցն Ա. Բակունցին զրույցի ժամանակ

-Գիտե՞ս, Ակսել,-խոսեց Չարենցը, և նրա ձայնը հևքով էր լցված:

-Ես մի գաղտնիք պիտի բացեմ, բայց միայն քո առաջ: Մի’ հավատա բոլոր նրանց, ովքեր ասում են, թե Արփիկը մեռավ հիվանդության կամ ուշացած վիրահատության պատճառով: Երդվում եմ,դա ճիշտ չէ: Նա մեռավ, որպեսզի պատժեր ինձ: Նա վրեժ լուծեց ինձնից: Նա փոխհատուցեց իմ մեղքը մահով: Այդպես որոշեց…

Դեռ այն ժամանակ, երբ նա առաջին անգամ եկավ բանտ, ու ես պատրաստ էի ոտքերն ընկնել ներումի համար, նա ինձ այդպես էլ ոչինչ չասաց: Հասկանո՞ւմ ես,ոչինչ: Չհարցրեց պատահածի մասին, չմեղադրեց, չլքեց, քանի որ հոգու խորքում պատրաստ ուներ այս մեկը` զոհաբերությունը դավադրության պես, նվիրվածությունը` վրեժի նման… Ասա ինձ, Ակսել, մահը սիրո երաշխիք կարո՞ղ է լինել… Ասա, հատուցման համար գոյություն չունե՞ր սահմանված մի չափ: Եվ ասա, թե ինչ են անում, եթե անեծքն աղոթքից նախապատվելի է դառնում…