«Բժիշկ-դեղագետ Վահեն նկատել է 18-ամյա վիրավոր զինվորին և շտապել օգնել նրան, սակայն». կարդացե՛ք ՀԵՐՈՍ ՎԱՀԵԻ պատմությունը

Վահե Լևիկի Ղարիբյանը ծնվել է 1988 թվականին Արագածոտնի մարզի Կարբի գյուղում: Ամուսնացած էր, ունի 1 որդի:

Վահեն ավարտել է Բժշկական համալսարանը, ուներ դեղագետի բարձր որակավորում:

Պատերազմի լուրն իմանալուն պես Հերոս Վահեն շտապել է առաջնագիծ՝ իր բաժին կռիվը մղելու: Նա քաջալերել է զինվորներին, ցուցաբերել առաջին օգնություն և փրկել շատերի կյանքերը:

Հոկտեմբերի 5-ին Վահեն նկատել է վիրավոր զինվորի: Նետվել է, որ օգնի 18-ամյա տղային, սակայն զոհվել է արկի պայթյունից:

Փա՛ռք ու պատիվ Քեզ, ՀԵՐՈՍ ՎԱՀԵ: