«Հերոսը հենց առաջին ժամերից առաջնագծում էր». ճանաչի՛ր մեզ կյանք տված ՀԵՐՈՍ Հակոբին, ով մինչև վերջ մնաց Ջրականում

Հակոբ Արտեմի Սողոյանը մեր հերոսներից մեկն է, ով իր ճակատագիրը հավերժ կապեց հայրենիքի հետ: Հակոբը ծնվել է 2000 թվականին Գեղարքունիքի մարզում գտնվող Ձորագյուղում: Հերոսը չափահաս դանալուց հետո արդեն պատրաստ էր պարտքը տալ հայրենիքին ու զինվորական ծառայության է մեկնում Խնձորեսկում:

Երբ սկսվեց 44-օրյան, հերոսը հենց առաջին ժամերից առաջնագծում էր ու պայքարում էր՝ հայրենիքի պաշտպանության ու փրկության համար: Հերոսը կռվում էր Ջրականի թեժ մարտերում: Մինչև հոկտեմբերի 7-ը քաջաբար կռվում է Հակոբը Ջրականի համար ու զոհվում հենց այնտեղ:

Փա՛ռք Քեզ, Հերոս, շնորհակալ ենք: