Ծնվել է 44-օրյա պատերազմի ՀԵՐՈՍ Սամվել Մանասյանի եղբայրը

2022 թվականի փետրվարի 22-ին ծնվել է 44-օրյա պատերազմի հերոս Սամվել Մանասյանի եղբայրը՝ իր հետ լույս բերելով Մանասյանների ընտանիք: Առողջություն ենք մաղթում փոքրիկին և մայրիկին:

Հիշեցնենք, որ Սամվել Մանասյանը ծնվել է 2001 թվականին Երևանում: Հայոց բանակ զորակոչվել է 2019 թվականին: Ծառայության է անցել Մատաղիսում, իսկ պատերազմը սկսելուց 3 օր առաջ տեղափոխվել է Մարտակերտ: Սամվելը 1 տարի 3 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Մարտակերտում հոկտեմբերի 17-ի գիշերը անօդաչու թռչող սարքը խլեց 19-ամյա հերոսի կյանքը:

Սամվելի հետ հարազատները վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 12-ին, ասում էր՝ մամ, լավ եմ: Մայրն ասում է՝ այնպես էր խոսում, որ չէիր ասի, որ պատերազմ է, ասում էր՝ կարող է ուշ-ուշ զանգեմ, չանհանգստանաք: Դրանից հետո 13 օր լուր չկար, հետո համացանցում տարածվող նկարների միջոցով ծնողները գտան, իմացան՝ որտեղ է, կոդը ասացին ու գտան հոկտեմբերի 27-ին Մեծամորում…