«Հեռու ձեր արյունոտ ձեռքերը»․ Մի ԱՐՑԱԽՑՈՒ պատմություն, ով դարձավ ԽՍՀՄ դեսպան Ճապոնիայում

Հայ անվանի գործիչներ մենք շատ ենք ունեցել, ովքեր դարձել են այլ երկրների ազգային հերոսներ ու կերտնել նրանց պատմության մի դրվագ։ Երևի թե աշխարհի ցանկացած վայրում էլ հայեր կգտնվեն, որ մեծ առաջնորդներ ու մասնագետներ են եղել։

1919թ.-ի մարտի 7-ին Շուշիում լույս տեսավ «Արցախ» թերթի առաջին համարը՝ Եղիշե Իշխանյանի խմբագրությամբ։ «Հեռու ձեր արյունոտ ձեռքերը» հոդվածը՝ հասցեագրված Ադրբեջանի Հանրապետությանը, որը դարձավ սկիզբ հետագա կոտորածների համար։ Դրան հաջորդեց Շուշիի հայ բնակչության ջարդերը։15 հազար հայերից սպանվեց մոտ 8 հազարը։

ԽՍՀՄ մետալուրգիական արդյունաբերության նախարար Հովհաննես (Իվան) Թևոսյանը ծնունդով Շուշի քաղաքից էր։ Թևոսյանների ընտանիքը փրկվել էր Շուշիի կոտորածի ժամանակ։

Որպես մետալուրգիայի մինիստր երկարատև ծառայությունից  հետո Թևոսյանը նշանակվել է Ճապոնիայում ԽՍՀՄ դեսպան, այդ պաշտոնում նա մնացել է մինչև իր կյանքի վերջը։ Նրա աճյունը ամփոփված է Մոսկվայի Կարմիր հրապարակում՝ Կրեմլի պատի մեջ։

Նրա անունով փողոցներ կան Էլեկտրաստալ, Երևան, Ստեփանակերտ, Դնեպրոպետրովսկ, Մագնիտոգորսկ, Կամենսկ-Ուրալսկի, Կրիվոյ Ռոգ քաղաքներում։