«Մեր բախտը բերեց, որ նրանց հանդիպեցինք»․ Մի կնոջ պատմություն, ով երբեք չի մառանա Սպիտակի երկրաշարժի արհավիրքը

34 տարի առաջ դեկտեմբերի 7-ին, տեղի ունեցավ աղետալի երկրաշարժը։ Այն ցավ ու կսկիծ բերեց, բայց կորստից բացի, նաև շատ ընկերներ և բարեկամներ տվեց հայ ժողովրդին: Հայության կողքին կանգնեց աշխարհը:

Երկրաշարժի ապրումների ու սթրեսի պատճառով 25 տարեկան Լաուրա Խաչատրյան-Էլբակյանի մոտ երիկամային խնդիրներ առաջացան: Օրեցօր  նրա վիճակը ավելի ու ավելի էր ծանրանում։ Ոչ մի հույս չկար։

Բայց նրան տեղափոխեցին Երևան ու հոլանդացի մասնագետները միանգամից գործի անցան։ «Բժիշկը շատ երիտասարդ էր, ընդամենը` 29 տարեկան, իսկ ասիստենտը 18 տարեկան աղջիկ էր: Մեր բախտը բերեց, որ նրանց հանդիպեցինք»,- պատմում է տիկին Լաուրայի քույրը:

Երկրաշարժ տեսած կինը տարիներ անց էլ զարմանքով է հիշում երիտասարդ հոլանդացի բժիշկների նվիրումը: «24 ժամ արթուն ոտքի վրա էին, հիշում եմ` այնքան էին կանգնած մնացել, որ նրանց ոտքերն ուռել էին, ստիպված մեծ հողաթափեր էին հագնում կամ էլ ոտաբոբիկ էին վազում մի հիվանդից մյուսի մոտ»,- ասում է տիկին Սուսաննան։

Լաուրա Խաչատրյանն այսօր բնակվում է Նովոսիբիրսկում, բայց շատերի նման նա չի մոռացել ու երբեք էլ չի մոռանալու հոլանդացի բժիշկներին Նրանք հազարավոր կյանքեր փրկեցին։:

Ամենադժվարին պահերին Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեց աշխարհի ավելի քան 113 երկիր և 7 միջազգային կազմակերպություն։ Հանրապետություն ժամանեցին հարյուրավոր փրկարարներ և բժիշկներ։