Հենց այս բերդի տարածքում են ՀԱՅԿԱԿԱՆ ուժերը 35 օր ինքնապաշտպանական մարտեր մղել Բյուզանդական մեծաքանակ զորքի դեմ. գիտե՞ք՝ որ բերդն է ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄ

Լուսանկարում Անարզաբան է, որը ներկայումս Թուրքիայի տարածքում Անավարզա գյուղն է։

Անարզաբան գտնվել է Դաշտային Կիլիկիայում, Սիս քաղաքից մոտ. 25 կմ հարավ-արևելք, Սաուրան և Սիս գետերի միջև ընկած հարթավայրում։ Ամրոցը կառուցված էր մոտ 200 մ բարձրությամբ ժայռաբլրի վրա և երեք կողմից անմատչելի էր։ Ամրոցի արևմտյան ստորոտին տարածվում էր բուն քաղաքը։

Anarzaba castle 8.jpg

Քաղաքի այլ անվանումներն են Այնարբե, Անաբարզա, Անազարբ, Անազարբա, Անավարզա, Անզարաբա, Դիոկեսարիա, Էնզարբահ, Կեսարիա Անազարբյան, Կեսարիա Անազարբյան, Հուստիանապոլիս, Հուստինոպոլիս, Նավարզա։

Anarzaba castle 7.jpg
Anarzaba castle 6.jpg

Անվան հետ կապված ստույգ տվյալներ չկան, ենթադրաբար ունի սեմական ծագում և արաբերեն նշանակում է դեղին աղբյուր (այն զարբա)։ Հիմնադրման ժամանակը նույնպես հայտնի չէ։ Բարգավաճել է Հռոմեական կայսրության օրոք և Օկտավիանոս Օգոստոս կայսեր պատվին կոչվել է Կեսարիա Անազարբյան կամ Դիոկեսարիա։

12-րդ դարում եղել է Կիլիկիայի գլխավոր քաղաքը։ Մի քանի անգամ ավերվել է երկրաշարժերից ու վերաշինվել։ Հուստինիանոս Ա կայսեր օրոք կատարված վերաշինությունից հետո կոչվել է Հուստինիանուպոլիս և Բյուզանդական Հայաստանի հետ մտել է Բյուզանդական կայսրության մեջ։

Anarzaba castle 5.jpg

Նշանավոր դեպքերից է Անարզաբայի պաշտպանությունը, 1137 թ., երբ քաղաքում կենտրոնացած հայկական ուժերը 35 օր ինքնապաշտպանական մարտեր են մղել Բյուզանդական մեծաքանակ զորքի դեմ։

1909 թ. Ադանայի կոտորածի ժամանակ սպանվում են նաև Անարզաբայի բնակչությունը։