Համո Սահյանի այս խոսքերը իր ժամանակի խնդիրների մասին են, բայց դրանք արդիական են նաև այսօր․ ահա թե ինչի՞ մասին էին մեծ գրողի մտքերը

Համո Սահյանը իր ժամանակների խնդիրների մասին կարողացել է բառերով արտահայտվել։ Այսօր էլ նրա մտքերը դեռ արդիական են ու նկարագրում են այն ամենը, ինչ անհագնստացնում է գրեթե յուրաքանչյուրիս։

  • Երբ մարդ զրկվում է արժանապատվությունից, խղճից, բարոյական նկարագրից, ոչ միայն աշխարհայացքն ու ընկալումներն են փոխվում, այլև փոխվում է նույնիսկ ֆիզիկական տեսողությունը: Մարդը դառնում է կողքինի և իր թշնամին: Կորցնում է բարության զգացումը: Այսքանից հետո ես էլ դառնամ աշխարհին ու մարդուն ասեմ. «Փրկեցե’ք բարության ձեր զգացումները»:
  • Մարդու էությունը մարդ սիրելն է, ուրիշների մեջ իրեն փնտրելը, իրեն տեսնելը, իր մեջ ուրիշին զգալը: Սա է մարդու բուն էությունը, և մարդկությունը ձգտում է դրան: Եվ երբ խախտվում է բուն էությունը, մարդը հայտնվում է կարեկցանքի կարոտ վիճակում: Մարդը կարիք ունի, որ իր ցավը ինչ-որ մեկն զգա: Կարիք ունի կարոկցողի: Արվեստը պիտի ստեղծի այն մթնոլորտը, ուր մարդը կարողանա գտնել իր տեղը:
  • Երեխան օրինակ պիտի ունենա: Վաղ առավոտյան հորս հետ հանդ էի գնում: Աչքիս առաջ էր. հետևում էի, տեսնում, թե ոնց է աշխատում: Գիտեի` որ դեպքում ոնց կվարվի: Պապս ինչ-որ չափով մոռացնել տվեց հորս: Պապս ուրիշ էր: Աշխատանքը շնչառության պես անհրաժեշտ էր համարում: Պապս չէր կարող չաշխատել: Պարապությունից գժվում էր: Չկար պապիս համար լավ ու վատ աշխատանք, գիտեր, որ գործը լավ պիտի անի:
  • Մեծ մարդը միշտ ինքը իրեն բաշխում է: Փոքրը եկել է, որ այս աշխարհից վերցնի, չտան, կգողանա: Մեծը բաշխում ու գնում է: Էն էլ ասեմ, մեծը միայն գրողը կամ երաժիշտը չէ: Ասել եմ, մեծ էր նաև վարուցանք անող իմ պապը…
  • Պահդ իմաստավորի’րահա անմահության այբուբենի առաջին տառը: Մահը մենք չենք տեսնում: Աչքս բացած օրվանից կյանք եմ տեսնում: Այն, որ մեկին տանում հողն են իջեցնում, դա էլ կյանք է: Արյունն անվերջ գոյության կռվի մեջ է: Մեռնելն էլ ապրելու համար է: ասում են ամեն ինչի վերջը մահն է: Բայց ամեն ինչ բնությունն անում է, որ կյանքը մնա: Հաղթողը կյանքն է:
  • Որքան էլ տալիս, առնում եմ, գտնում եմ, որ հուսալի ճանապարհը և միջոցը դարձյալ ու դարձյալ հողի հետ կապվելն է: Մարդն իր կորցրած ազնվությունը բնությամբ կարող է գտնել:
  • Հարկավոր է հանել մարդու միջից ագահությունը, ընչաքաղցությունը, ապիկարությունը, ծուլությունը: Հարկավոր է մարել հոգու սովը: Ես խղճում եմ չար մարդուն էլ: Մարդն իր երեխայի համար մեկ ուրիշի երեխայի բերանից հաց չխլի: