«Ով սիրուն, սիրուն». ՀԱՅ երիտասարդի փայլուն կատարումը հուզեց ժյուրիին, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայազգի երիտասարդ Նարեկ Գևորգյանը իր առաջին իսկ ելույթով գերեց ուկրաինական «Голос» նախագծի ժյուրիի անդամներին և հանդիսատեսին:

Նա այնքան հրաշալի ելույթ ունեցավ, որ շրջվեցին ժյուրիի բոլոր անդամները, սակայն Նարեկը որպես մրցավար ընտրեց Թինա Կարոլին:

Հաջորդ փուլում Նարեկը հանդես եկավ դուետով մասնակիցների մեկի՝ Կատյայի հետ: Նրանք կատարեցին երկու տարբեր երգերի միքս տարբերակը: Նարեկը իր հատվածում հուզեց բոլորին՝ կատարելով հայկական «Ով սիրուն, սիրուն» երգը։ Հիասքանչ դուետից բոլորը հուզվեցին, իսկ դահլիճում ծափահարությունները չէին դադարում։