«ՀԱՅ լինելու հպարտությունը ինձ մի քանի անգամ բերել է հայրենիք». որտեղի՞ց են գալիս աշխարհում ռոքի ԱՐՔԱՆԵՐԻՑ մեկի ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԸ

Աշխարհի բոլոր անկյուններում ապրող ծանր ռոքի սիրահարներին Դերեկ անունը շատ բան է ասում: Կոմպոզիտոր, բանաստեղծ և երաժիշտ Դերեկ Շերինյանը ամերիկահայ երաժիշտ է, ով  նվագում է ստեղնաշարային գործիքներ, առավել հայտնի է որպես հանրահայտ Dream Theater խմբի մասնակից 1994-1998։

Դերեկի նախնիները արմատներով Արևմտյան Հայաստանից էին, որտեղ երաժիշտի ընտանիքը զբաղվում էր ադամանդների արտադրությամբ: Թուքական վայրագությունների տարիներին իշխանությունները նրանց ասացին, որ կարող են պահպանել իրենց կյանքը, հողատարածքներն ու տունը, եթե համաձայնեն կրոնափոխ լինել: Սակայն նրանց համար այս տարբերակը բացառված էր:

Դերեկի տատը՝ Եղիսաբեթը, ընտանիքի սարսափելի սպանությունը տեսնելուց հետո ուշաթափվում է: Թուրքերը մտածում են՝ բոլորը մեռած ու ու լքում են տունը: Ուշքի գալով Եղիսաբեթն իր 2-ամյա որդուն ուղարկում է ԱՄՆ, իսկ ինքը վերցնում է տանը եղած զենքն ու միանում ինքնապաշտպանական մարտերին: Այսպես հայերը ԱՄՆ-ում ծնում են նոր սերունդ, Դերեկին, ով այսօր աշխարհի ամենահայտնի ու սիրելի երաժիշտներից մեկն է:

Արվեստի նկատմամբ սերը Դերեկի մոտ հայտնվել էր դեռ վաղ տարիքից: Արդեն 1989 թվականին Դերեկ Շերինյանը աշխարհահռչակ ռոք երաժիշտ Էլիս Կուպերի հետ մեկնում է տուրնեի։ 1989-1998 թվականներին Դերեկ Շերինյանը Էլիս Կուպերի հետ մասնակցեց 250 համերգի, ինչպես նաև 2 ալբոմի ձայնագրությանը։ 1991 թվականին Դերեկ Շերինյանը ամերիկյան հանրահայտ Kiss խմբի հետ մասնակցում է տուրնեի և ձայնագրում է Alive III ալբոմը։

Երաժիշն իր հայկական արմատների մասին իմացել է հասուն տաիքում, երբ արդեն աշխարհն իրենց ճանաչում էր, երբ արխիվում պահպանված լուսանկարներում նա գտավ իր կորած բարեկաներին ու հարազատներին: Հայ լինելու մեծ հպարտությունը 2 անգամ բերեց Դերեկին հայրենիք:  Դերեկը Երևանը շատ է սիրում, բաց է հայ երաժիշների հետ գեղեցիկ համագործակցությունների համար: Ասում է, որ իր հաջորդող գործերի մեջ անպայման լինելու են հայկական թեմատիկայով երգեր: