ՀԱՅԵՐ ՋԱՆ, հպարտացե՛ք. ՀԱՅ պատանի մարզիկները ԱՄՆ-ից վերադարձել են ՀԱՂԹԱՆԱԿԱԾ և 9 մեդալով

Հայ մարզիկները ամենուր ցուցադրում են իրենց ուժը, խելքը և ապացուցում, որ հայի գենն ուրիշ է: Հերթական անգամ մեր մարզիկները նվաճել են մի շարք մեդալներ և ԱՄՆ-ից վերադարձել փառքով և հաղթանակով.

Հայաստանը ներկայացնող պատանի մարզիկները 4 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել ԱՄՆ-ի Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում անցկացված «MEGA meet 2022» ցատկացանցի (բատուտ) ակումբային առաջնությունում։ Տեղեկությունը ներկայացրել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։

Սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականը փետրվարի 22-27-ը կմասնակցի Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայանալիք աշխարհի գավաթի մրցաշարին։ Դա լինելու է անհատական ստուգատես, որի մասնակիցները վիճարկելու են միայն առանձին վարժություններում խաղարկվելիք մրցանակները։ Իսկ փետրվարի 28-ից մարտի 6-ը մեր մարմնամարզիկները ներկայանալու են Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացվելիք մրցաշարին։