ՀԱՅ ԹԱԳՈՒՀԻՆԵՐ, որոնք չեն հիշատակվում Հայոց պատմության դասագրքերում. ահա, թե ովքեր են ՆՐԱՆՔ

Սոսեմ թագուհի
Որպես հայոց առաջին թագուհի հիշատակվում է Սոսեմը: «Հայոց թագուհիներ» գրքում հեղինակը խոստովանում է, որ այս անունը պայմանական է, քանի որ պատմությունն այս թագուհու անունը չի պահպանել:

Կլեոպատրա թագուհի

Տիգրան Մեծի կնոջ՝ Կլեոպատրայի մասին հայտնի է, որ նա Պոնտոսի և Փոքր Հայքի արքա Միհրդատ Եվպատորի դուստրն էր: Հայկ Խաչատրյանը «Հայոց թագուհիներ» գրքում Կլեոպատրայի մասին պատմում է, որ երբ նա ամուսնացավ Տիգրան Մեծի հետ, 16 տարեկան էր: Ք.ա. 69 թվականին, երբ հռոմեացի Լուկուլլոսը պաշարել էր Տիգրանակերտը, հայ թիկնազորը, արքայի պատիվը պահելով, ճեղքում է հռոմեական բանակն ու դուրս բերում թագուհուն, կանանոցն ու գանձարանը:

Հայկ Խաչատրյանի գրքում, սակայն, Կլեոպատրայի մասին խոսվում է որպես թագուհու, ով, իր անվան ստուգաբանությանը հավատարիմ (Կլեոպատրա նշանակում է «հոր խոսք»), մեծարում էր ոչ թե ամուսնուն՝ հայոց թագավոր Տիգրանին, այլ հորը՝ Միհրդատ Պոնտացուն:

Հեղինակը նշում է, որ Կլեոպատրայից ծնված երեք որդիներն էլ մոր պես դավաճանեցին հայոց թագավորությունն ու անդառնալի վնասներ հասցրին: Ի վերջո, Կլեոպատրան փախավ հոր՝ Միհրդատի մոտ:

Հայոց թագուհիներ

Մարգարիտա թագուհի

Մարգարիտան Կիլիկիայի վերջին հայոց թագավոր Լևոն Լուսինյանի կինն էր, որը թագավորել է ընդամենը յոթ ամիս՝ 1374-1375 թվականներին: Մարգարիտ թագուհին ծագումով ֆրանսիացի էր:

1375-ին Մամլուկները հարձակվում են Կիլիկիայի վրա և պաշարում Սիսը, որտեղ Լևոն թագավորն էր և նրա ամբողջ ընտանիքը: Նրանց հաջողվում է կյանքի ապահովության երաշխիք ստանալով՝ բերդը հանձնել թշնամուն և հեռանալ երկրից։