«Ինչքան կարող էի հավաքեցի ՀԱՅԵՐԻՆ ու թաքցրեցի իմ ֆուրգոնում». ո՞վ է ՀԱՅ ազգի պահապան հրեշտակը, ում հերոսությունները ճանաչման ու հարգանքի են արժանի

Ամերիկյան փոքրիկ մի քաղաքում ծնված Մերի Լուիզ Գրաֆամը պատասխանատու էր հազարավոր հայերի կյանքի փրկության եւ նրանց ճակատագիրն ընդմիշտ փոխելու համար։ Հայոց ցեղասպանության տարիներին ամերիկացի միսիոների խիզախ գործունեությունն ու անձնազոհության հասնող նվիրվածությունը վերածվեց լեգենդի, երբ նա Սեբաստիայում (Սվազ) պատսպարեց ու խնամեց բազաթիվ ողջ մնացածների, ինչպես նաեւ վավերագրեց շուրջբոլորը տեղի ունեցող սարսափը։

Մեյն նահանգի Մոնսոն քաղաքում 1871թ. մայիսի 11-ին ծնված Մերի Լուիզ Գրաֆամը 1894-ին ավարտել է Օհայոյի Օբերլինի քոլեջը։ 1900թ. Մերի Գրաֆամը այն սակավաթիվ միսիոներներից էր, ովքեր մնացին Սեբաստիայում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ 

Տեսանք, մի ամբողջ շղթա, որ թուլացած ու առանց ջրի քայլում էր: Ահավոր տեսարան էր: Տեսանք նաև երեկվա մահացածներին: Ես որքան կարողացա մեր ֆուրգոններում հավաքեցի նրանց՝ ողջերին ու մեռածներն: Մենք ընկերներով աշխատում էինք հերոսաբար...

Ինձ փող էր հարկավոր, այստեղ մի քանի հիվանդ երիտասարդ աղջիկներ կան, պիտի օգնեմ նրանց:

Մի քանի շաբաթ առաջ այստեղ էին թուրքական մանկատնից մի խումբ աղջիկներ, ովքեր պատմեցին, որ եթե իրենք իսլամ չընդունեն և չհրաժարվեն բոլոր հայ ազգականներից ու ծանոթներից, կհայտնվեն փողոցում կամ կսպանվեն: Նրանցից շատերը փախան ու աշխատում էին մեզ մոտ:

1915 թ. հուլիսի 7-ին Գրաֆամը իր աշակերտների և 2000 հայերի հետ միասին տեղահանվում է։ Տեղահանվածներին «պաշտպանվելու» կոչված ոստիկանները զինամթերք են տրամադրում տեղի քրդերին, որոնք թալանում են մարդկանց և առևանգում աղջիկներին: Որոշ քրդական խմբեր քարկոծում են տեղահանված հայերին։ Քայլելու ընթացքում Գրաֆամն ականատես է լինում հայերի գնդակահարությանը, ովքեր փորձել էին ջուր խմել մոտակա գետից։ Նաև լուրեր է ստանում, որ մոտակայքում «դիակների դաշտ» կա։ Գրաֆամը նկարագրում է իրավիճակը մինչ կհասներ Մալաթիա, որտեղ թուրք ոստիկանները նրան արգելում են շարունակել ճանապարհը.

«1918թ. Գրաֆամն ստանում է Արամյան վարժարանի շենքը, որը թուրքական իշխանությունները վերածել էին հիվանդանոցի եւ լրջորեն վնասել։ Գրաֆամն այն դարձնում է որբանոց: Նա հետ է պահանջում նաեւ Հոգդարի ամերիկյան քոլեջի մասնաշենքերը, որոնք ապաստարան են դառնում փրկված ու ազատագրված հազարավոր հայ որբերի ու երիտասարդների համար»։

Դժբախտաբար, այս ամենը կազմակերպելուց ու իրականացնելուց ընդամենը մի քանի տարի անց՝ 1921թ. օգոստոսի 17-ին, Մերի Լուիզ Գրաֆամը վախճանվել է կրծքի քաղցկեղից՝ անավարտ թողնելով իր կյանքի գործը։