ԱՅՍ ՀԱՅՈՒՀԻՆ դարձել է Արևելքի ու ողջ աշխարհի խորհրդանիշը. միայն իմանաք՝ ինչ է արել ցնցված թուրք երաժիշտը նրան լսելուց հետո

Լենա Շամամյանն արեւելքի այն հազվադեպ կին արտիստներից մեկն է, որ կարող է հպարտանալ, որ հենց ինքն է միաժամանակ գրում, նվագում ու երգում իր իսկ ստեղծագործությունները։ Լենան դարձել է Արևելքի գեղեցկության ու ներդաշնակության խորհրդանիշը: Մեր հայրենակիցը սիրիահայ երգչուհի է, ով  ծնվել է Դամասկոսում: Սկսել է երգել հինգ տարեկանից: Եղել է տարբեր միջազգային երաժշտական մրցույթների դափնեկիր: Նա երգում է օրիենտալ ջազ: Բացի արաբական երգերից Լենա Շամամյանը երգում է հայկական երգեր, որոնցից է «Սարերի հովին մեռնեմ»երգը։

Մշտապես մոտ մնալով իր արմատներին՝ Լենա Շամամյանն իր հետ կրում է դամասկոսյան քաղցրությունն ու հնչերանգը: Նրա հետ կապված այսպիսի մի պատմություն են պատմում:

Լենան ծանոթանում է Քեմալ Արսլանի՝ թուրք երաժշտի հետ, որը գնում է Դամասկոս մի համերգի ընթացքում նրա հետ երգելու համար։ Երիտասարդ կինը, որը մեծացել է ցեղասպանության հիշողությունները լսելով, հուզված էր. «Իմանալով, որ նա թուրք է, ես սկզբնապես հրաժարվեցի նրա ձեռքը սեղմել։ Միայն աստիճանաբար սկսեցի նրան ճանաչել ու գնահատել, իսկ այժմ նա շատ լավ ընկեր է դարձել»։ Հենց թուրք Քեմալ Արսլանի օգնությամբ Լենան իր ընտանեկան պատմության մի ողջ հատված է վերագտնում, որ թվում էր՝ վաղուց անհետացել է։

Նա նաև բացահայտում է Ստամբուլը, որտեղզգում էր այն մոռացված հայկական հարզատությունը։ Ստամբուլում նա երգել է 2007թ. սպանված Հրանտ Դինքի հիշատակին։ Լենան նաև բազմիցս եղել է հայրենիքում: 2014թ. Լենա Շամամյանը Մոսկվայում ծանոթանում է իր հայրենակցի՝ Արտո Թունչբոյաջյանի հետ։ Ավելի ուշ Փարիզում հայտնի Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին երկու արտիստները Հովհաննես Թումանյանի «Մութն էր» բանաստեղծությամբ երգ են կատարում։