«Հետ նայելով՝ հասկանում եմ, ինչքան հպարտ եմ, որ ՀԱՅ եմ». ո՞վ է ողջ աշխարհի իրավունքի ՀԱՅ խորհրդանիշը, ով դատարանում թուրքերից փրկեց 2 ՀԱՅԻ

Րաֆֆի Քալֆայանը իրավաբան է եւ միջազգային իրավունքի փորձագետ, որի անունն ասոցացվում է մարդու իրավուքների պաշտպանության հետ: 2001-2007թթ. նա զբաղեցնում էր Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (International Federation for Human Rights/FIDH) փոխքարտուղարի պաշտոնը եւ առայսօր առանցքային դեր ունի այդ կազմակերպությունում:

Սկսած 2003-ից Քալֆայանն աշխատում է նաեւ որպես Եվրոպայի խորհրդի գլխավոր տնօրինության մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության հարցերով խորհրդական: Իսկ Հայաստանի հետ Րաֆֆիին կապում են ոչ միայն արմատները. նա նորանկախ հանրապետության Փաստաբանների պալատի հիմնադիրներից էր:

 «Երբ տատս բաճկոններ էր կարում իր «Զինգեր» կարի մեքենայով, տեղավորվում էի նրա ոտքերի մոտ եւ պատմություններն էի լսում: Անդադար խնդրում էի, որ պատմի մինչեւ 1915 թվականի փախուստի մասին: Հետ նայելով՝ գիտակցում եմ, թե ինչ երջանիկ եմ՝ ունենալով այս խիստ կարեւոր և անխախտելի կապը փրկվածների սերնդի հետ»: 

Քալֆայանն առաջին անգամ FIDH-ին առնչվեց 1983-ին, երբ գլխավորում էր Հարավսլավիայում Թուրքիայի դեսպանի դեմ մահափորձի մեջ մեղադրվող երկու հայ ակտիվիստների պաշտպանությունը: Այս շրջանը մեծապես ազդել է նրա՝ որպես իրավապաշտպանի կարիերայի վրա: Տարիներ անց, երբ 1989-ին Ադրբեջանում սկսվեցին հայերի ջարդերը, Րաֆֆին նորից դիմեց FIDH: Սակայն պաշտոնապես ֆեդերացիայի աշխատակից դարձավ միայն 1995-ին:

Հայերենի եւ իրավական համակարգի իմացությունս, զուգակցվելով կապեր հաստատելու կարողության հետ, օգնեց, որ 1997-ին մի խումբ հայ ակտիվիստների եւ իրավաբանների հետ ստեղծեմ հասարակական կազմակերպություն

Տարիներ շարունակ հատուցման համար պայքարող Րաֆֆին չի թաքցնում իր անհանգստությունը. «Վախենում եմ, որ ապագա սերունդները, որոնց 1915-ին ապրածներից բաժանում է ժամանակը, կջնջեն անցյալը: Ժամանակը մեր դեմ է աշխատում: Այնուամենայնիվ, թվում է, թե Թուրքիան նույնպես տեղի է տալիս, որքան էլ տարօրինակ հնչի: Այնպես որ՝ ուզում եմ ասել հետեւյալը. անչափ կարեւոր է, որ չհանձնվենք եւ շարունակենք պահանջել, որ արդարությունը, վերջապես, վերականգնվի»: