«Լա՛վ իմացեք, մեր զավակների արյունը մնաց ձեր ու ձեր ընտանիքների խղճին: Ոչ մի ծնող չի ներելու ձեզ». ՀԵՐՈՍ Ալբերտ Հովհաննիսյանի հոր գրառումը
Արցախում անմահացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վերջը ձերը արեցիք էլի` ալիևի զավակներին ընդունեցիք, կերակրեցիք, հարգեցիք պատվեցիք, բայց այդքանի մեջ մի բան մոռացաք հարցնել դրանց՝ դրանք պապ ունեցե՞լ են, որ իրենց պապական հողերից ու քաղաքներից են խոսում:
Լա՛վ իմացեք մեր զավակների արյունը մնաց ձեր ու ձեր ընտանիքների խղճին ու ձեր ասաց «պլյուս մինուս» ծնողների անեծքները, որը տարեցների ասած` յոթը պոռտ անցնում է: Ոչ մի ծնող չի ներելու ձեզ»:

Հիշեցնենք, որ Ալբերտ Հովհաննիսյանը, ծնված 2001 թվականի սեպտեմբերի 15-ին Երևան քաղաքում, Հայոց բանակ է զորակոչվել 2020 թվականի հունվարի 13-ին։ Եղել է կրտսեր սերժանտ։
Հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, պատմում է. «Ինձ միշտ ասում էր. «Պա՛պ, հանգիստ եղիր, հաստատ հաղթելու ենք»: Ալբերտն իր ենթակայության տակ գտնվող հաշվարկի տղաների հետ միասին 3 օր ու գիշեր անտրտունջ մարտնչել է ադրբեջանա-թուրքական հրոսակների ու վարձկան ահաբեկիչների դեմ: «Ինձ հաջողվեց կապ հաստատել որդուս հրամանատարի հետ, որն ասաց. «Ձեր տղան իրական հերոս է»: Ալբերտն իր հաշվարկով լուրջ վնասներ էր հասցրել թշնամուն»:
Ալբերտը արժանացել է երկու շքանշանի` ՊՆ հրետանու 3-րդ դասային կարգի մասնագետի և հրետանավորի։ Զոհվել է 44-օրյա պատերազմի առաջին օրերին։ Հուղարկավորվել է Եռաբլուր զինվորական պանթեոնում։
2020 թվականի հոկտեմբերի 8-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը զոհված Ալբերտ Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։
Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին… Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…