«Գնացին տղաներին օգնության, բայց շրջափակման մեջ հայտնվելով՝ վաշտի 76 հոգին էլ զոհվեցին». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Արթուրին

Արթուր Համբարձումի Զարգարյանը ծնվել է 1994 թվականի ապրիլի 27-ին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում: Ծառայել է Մարտունի 3-րդ պաշտպանական շրջանում: Մասնակցել է Ապրիլյան պատերազմին:

Ապրիլյան պատերազմից հետո մասնակցել է նաև 44 օրյա պատերազմին: Հոկտեմբերի 11-ին 7-րդ վաշտի կազմում շտապել է Հադրութ՝ տղաներին օգնության: Կռվել է մինչև վերջին փամփուշտը և ընկել շրջափակման մեջ: Արթուրը և 76 Արծիվները զոհվեցին հոկտեմբերի 11-ին…

Հերոսի մարմինը գտել են փետրվարի 8-ին ԴՆԹ-ի միջոցով: Արթուր Համբարձումի Զարգարյանը հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…      
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…