4 երեխաների ՀԱՅՐԸ ամբողջ կյանքում մասնակցել է Արցախի ազատագրմանը. ճանաչե՛ք ՀԵՐՈՍ ԲԱԽՇԻ ԵՂԻՅԱՆԻՆ
Բախշի Գրիգորիի Եղիյանը պահեստազորի մայոր էր: Նա ծնվել է 1968 թվականին Բաքու քաղաքում: Ապրել է Ստեփանակերտում, ամուսնացած էր, ունի 4 երեխա:
Եղել է Աֆղանստանի պատերազմի վետերանների միության վարչության անդամ: Արժանացել է բազմաթիվ մեդալների:

Բախշին մասնակցել է Արցախի ազատագրմանը, արժանացել է մի շարք պարգևատրումների: 12 տարի ծառայել է Ազգային անվտանգությունում:
44-օրյա պատերազմին ևս սեպտեմբերի 27-ից մեկնել է հարավային ճակատ, մարտնչել է Հորադիզում, Ջրականում, Հադրութում, Վարանդայում:

Հերոսը կռվել է շրջափակման մեջ և զոհվել հոկտեմբերի 15-ին Կարգաբազարում: Հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով:
Փա՛ռք ու պատիվ Քեզ, ՀԵՐՈՍ ԲԱԽՇԻ: