«Թեժ մարտերի ընթացքում կարողացել է փրկել 40-ից ավելի կյանքեր ու մարտադաշտից հանել բազմաթիվ զոհերի». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Գավրուշային

Գավրուշա Գառնիկի Ավագյանը ծնվել է 1997 թվականի մարտի 31-ին Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, ապա ընդունվել Ստեփանակերտի Թ. Քամալյանի անվան բժշկական քոլեջի ռազմաբուժական ֆակուլտետ։

Հայոց բանակ է զորակոչվել 2016 թվականին՝ ծառայության անցնելով Հադրութում՝ 1-ին պաշտպանական շրջանում: Եղել է զորամասի դեղատան պետ, ռազմաբժշկի տեղակալ: 44-օրյա պատերազմի սկսվելուն պես դեղատունը թողնելով՝ միացել է պաշտպանական մարտերին:

Թեժ մարտեր է մղել Հադրութում, փրկել 40-ից ավելի կյանքեր ու մարտադաշտից դուրս բերել բազմաթիվ զոհերի։ Բայց ավաղ, Հադրութում հայտնվելով շրջափակման մեջ՝ անմահացել է հոկտեմբերի 11-ին։

Պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…       
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…