Հերս Գառնիկ Խլղաթյանը հետախույզ էր, 4-րդ կուրսի ուսանող, բայց չհասցրեց ավարտել ուսումը

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է 19-ամյա զինծառայող  Գառնիկ Խլղաթյանը։ Հերոսը Կապանից էր, սովորում էր պետական բժշկական քոլեջում, ավարտական կուրսում էր ՝ 4-րդ կուրսի ուսանող էր։

Գառնիկ Էդգարի Խլղաթյանը ծնվել է 2001թ-ին։ Նա բանակ պիտի զորակոչվեր ուսումը ավարտելուց հետո, բայց պատերազմը փոխեց բոլոր ծրագրեր։ Դեկտեմբերին դիմում գրեց ու կամավոր զորակոչվեց բանակ։ Ասում էր ծառայեմ, կգամ, կսովորեմ մի կիսամյակ էլ, ու պետական քննություններս կհանձնեմ։

Երևի թե ճակատագիր էր, Գառնիկը ներքուստ զգում էր, որ հայրենիքը իր կարիքն ունի։ Գառնիկը ընտանիքի միակ զավակն էր։ Հայրը շատ վաղուց էր ամուսնալուծվել։  Որդուն պահել ու մեծացրել է մայրը, ով Ջաբրաիլի զորամասում բուժքույր էր աշխատում։

Գառնիկն Քարվաճառում էր ծառայում։  Հետախույզ էր և օրինակելի զինվոր։ Հերոսը զոհվել է սեպտեմբերի 27-ին Արցախում։ Կապանի պետական բժշկական քոլեջում ի հիշատակ զոհված զինվորի մոմավառություն է կազմակերպվել։