«Պատերազմի թեժ օրերին նույնիսկ տեսազանգով էր հասցրել զանգել, որ մեզ հանգստացնի». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Լևոնին

Լևոն Սպարտակի Նաջարյանը ծնվել է 2000 թվականի նոյեմբերի 13-ին Շիրակի մարզի Կապս գյուղում: 2009 թվականից դպրոցին զուգահեռ զբաղվել է նաև կարատեով։ Դպրոցն ավարտել է 2018 թվականին, իսկ մեկ տարի անց՝ 2019 թվականի հունվարի 22-ին, զորակոչվել է Հայոց բանակ: Ծառայել է Ջրականի զորամասում (Ջաբրաիլ):

44-օրյա պատերազմին մասնակցել է առաջին իսկ օրերից։ Երբ պատերազմի առաջին օրը զանգել է, լսելով մոր հուզված ձայնը, ասել է. «Մամ եթե էլի լացես էլ չեմ զանգի»։

Պատերազմի ժամանակ Լևոնը իր զինակից ընկերների հետ 2 անգամ ընկել է շրջափակման մեջ, սակայն նրա ճիշտ որոշումների շնորհիվ դուրս են եկել։ Պատերազմի օրերին նույնիսկ տեսազանգով էր կապ հաստատել, խոսել էր բոլորի հետ, բոլորին ուրախացրել՝ ասես թեժ մարտերի մասնակիցը չէր, բայց իրականում կռվել է ամենա թեժ կետերում։

Հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում ընթացող թեժ մարտերի ժամանակ էլ զոհվել է…

Լևոն Սպարտակի Նաջարյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…      
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…