«2 ամսվա զինծառայող Մեսրոպը պաշտպանում էր Ջրականի և Հադրութի դիրքերը». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Մեսրոպ Հովհաննիսյանին
Մեսրոպ Վարդանի Հովհաննիսյանը ծնվել է 2002 թվականի փետրվարի 11-ին Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուն պես՝ 2020 թվականի հուլիսի 21-ին, զորակոչվել է Հայոց բանակ։
44-օրյա պատերազմի սկսվելուն պես մասնակցել է թեժ մարտերի, պաշտպանել է Ջրականի, այնուհետև Հադրութի սահմանները։

Կռվել է հանուն Արցախի և կյանքը տվել հայրենիքին հոկտեմբերի 13-ին:
Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին… Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…