«4 ամսվա ծառայող էր, բայց հետախուզական խնդիրներ էր լուծում ու վիրավորներին կրակի գոտուց հանում». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Սամսոնին
Սամսոն Արտավազդի Առաքելյանը ծնվել է 2002 թվականին Բերդ համայնքի Նորաշեն գյուղում: Հայոց բանակ զորակոչվել է 2020 թվականին: Ծառայել է Հադրութում:
Ծառայության չորրորդ ամսում էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Հրամանատարի դիրքեր մեկնելու կոչին Սամսոնը առաջինն է արձագանքել: 4 ամսվա զինվորը ստանձնել է հետախուզական խնդիրներ, կրակի գոտուց դուրս բերել վիրավորներին:
43 օր պայքարել է հանուն հայրենիքի՝ կռվելով անգամ վիրավոր վիճակում: Ընկել է քաջաբար նոյեմբերի 8-ին…

Սամսոն Արտավազդի Առաքելյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական հերթապահություն» մեդալով:
Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին… Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…