«Երկու ոտքից վիրավորում էր ստացել, մնալով անօգնական՝ նռնակը ձեռքին նստել ու սպասել է թշնամուն». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Սերյոժային

Սերյոժա Մխոյանը ծնվել է 2002 թվականի փետրվարի 22-ին, Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում: Սովորել է տեղի դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Պետական Տեխնոլոգիական քոլեջ:

Հայոց բանակ զորակոչվել է 2020 թվականի հուլիսի 1-ին: Եղել է դիպուկահար:

44-օրյա պատերազմի առաջին օրերին եղել է Հադրութում: 3 օր շրջափակման մեջ գտնվելուց հետո դուրս են եկել և պայքարը շարունակել Մարտունու դիրքերում, ապա տեղափոխվել Ասկերան: Պատերազմի ընթացքում հարազատների հետ խոսելիս հավաստիացրել է, որ նա պատերազմից հեռու է և չի մասնակցում թեժ մարտերին:

Պատերազմի վերջին օրերին մասնակցել է Շուշիի պաշտպանությանը, որի ընթացքում երկու ոտքերն էլ վիրավորվել են: Մնալով անօգնական՝ նռնակը ձեռքին նստել ու սպասել է թշնամուն…

Սերյոժա Մխոյանը անմահացավ նոյեմբերի 6-ին…

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…      
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…