Ի՞նչ էին հագնում ԵՐԵՎԱՆՈՒՄ 90-ականներին ու ինչու՞մ էր թաքնված բարակ հոնքերի ու լայն ուսերի գեղեցկության գաղտնիքը

Ասում են՝ Հայուհիները լավ ճաշակ ուենեն: Ու իրականում 90-ականներին նորաձևության հայկական ստանդարտենրը ամենագեղեցիկներից մեկն են աշխարհում: Եկեք հասկանանք՝ ինչում էր կայանում բարակ ունքերի, լայն ուսերի, բարակ հոնքերի ու մյուս խորհրդանիշների գեղեցկությունը:

  • Շատ բարակ հոնքեր

Եթե այսօր գերնորաձև են «Բրեժնևի » հոնքերը, ապա դեռ 15 տարի առաջ առավել սեքսուալ էին համարվում թել–հոնքերը, որոնք մի կողմից միամիտ ու անմեղ տեսք էին հաղորդում աղջիկներին, մյուս կողմից` փոքր–ինչ հիմար դեմքի արտահայտություն տալիս։

Իհարկե, նորձևությունն անկախատեսելի է ու կարող է փոփվել ցանկացած վայրկյան: Երբ նորձևություն եկավ հաստ հոնքերը, շատ կանայք արդեն չունեին առաջվա փարթավ հոնքերը և այդ սխալները փորձում էին ուղղել տատուաժի օգնությամբ:

  • Ճակատի` հովարանման հերափնջեր (челки)

Դե ասում են գեղեցկությունը զոհեր է պահանջում: Իսկապես 90-ականների երիտասարդները ինչի ասես, որ չէին գնում գեղեցիկ լնելու համար: Բայց չէ՞ որ դա հեշտ գործ չէր: Նորաձևության նոր չափանիքշը՝ չոլկան, երկու մասից էր բաղկացած։

Առաջինը պետք էր գլխի վրա այնպես սանրել, որ այն հովար կամ կատար հիշեցներ, իսկ երկրորդը ճակատի վրա իջնող կլոր վարագույրի նման հարդարել։ Ահա այսպիսի բարդ կոնստրուկցիա գլխի վրա։ Պետք է խոստովանել, որ հայկական իրականության մեջ այդ չոլկաները, ինչպես նաև, Մալվինայի խոպոպները բավականին երկար ապրեցին։