«Իմ ախպերը ստեղ ա, ու մենք գերի չենք ընկնի». ինչպե՞ս է ՀԵՐՈՍ ԳԵՎՈՐԳԸ փրկել գերի ընկող ընկերոջը ու միանգամից վերացրել 5 թշնամու

Գևորգ Գևորգյանը ծնվել է 1999 թվականին մայրաքաղաք Երևանում: Երկար տարիներ ապրել է Գերմանիայում և սովորել տեղի բժշկական համալսարանում: Սակայն 20 տարեկանը բոլորելուն պես տոմս է գնել և վերադարձել հայրենիք՝ հայոց բանակում ծառայելու: Այս մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ.

Հերոս Գևորգը թեժ մարտեր է մղել Ջրականում, խոցել է թշնամու 2 տանկ և 1 անօդաչու: Զինակից ընկերները հերոս Գևորգի մայրիկին՝ տիկին Թամարային մի քանի դեպք են պատմել, որտեղ տղան ցուցաբերել է անսահման նվիրվածություն և քաջություն.

«Ընկերը պատմում էր, որ գնացել են հետախուզության, փորձել են իմանալ՝ թշնամի կա՞, թե՞ չէ, որ առաջ գնան։ Գևորգս 300 մետր հեռու ա լինում, ընկերը մտնում ա սեփական տուն՝ պադվալ, որ հասկանա՝ մարդ կա թե չէ: Շնչառության ձայն ա լսում, դուրս ա գալիս։ 5 հոգով ավտոմատները պահում են գլխին, վերցնում զենքը, Գևորգիս ընկերը գերի ա ընկնում: Բարձր-բարձր ասում ա՝ իմ ախպերը ստեղ ա, ու մենք գերի չենք ընկնի: Գևս լսում ա, մոտենում ա, հասկացնում ա, որ սողեսող պառկի գետնին, հետո Գևորգը հինգին էլ միանգամից վերացնում ա»։

Մեկ այլ զինակից ընկեր Թամարային պատմել է, որ Գևորգը, իր կյանքը վտանգի ենթարկելով՝ ընկերոջ մարմինն է դուրս բերել՝ հակառակվելով հրամանատարին։

Թամարան որդու հետ վերջին անգամ կապ է հաստատել հոկտեմբերի 9-ին, 10-ին այլևս որդին չի զանգել։

«Հոկտեմբերի 10-ին շատ ուժեղ բոյեր ա եղել, էդ ամեն ինչի միջով անցնելուց հետո գիշերը 2-ի կողմերը մեքենաներից զենքերը դատարկելիս են եղել, վերևից անօդաչուն ա խփել»,- ասում է ու կրկին հուզվում մայրը։

Գևորգ Գևորգյանը հերոսաբար զոհվել է հոկտեմբերի 10-ին Ջրականում:

Փա՛ռք ու պատիվ քեզ, ՀԵՐՈՍ: