«Ես ոտքով անցնելու եմ Վանից Բեյրութ ընկած 1,000 կմ հեռավորությունը». ինչպե՞ս մանկատան փախստական ՀԱՅ երեխան ցնցեց ողջ Լոնդոնն ու աշխարհը

Լոնդոնի կենտրոնում գտնվող Abbey Road երաժշտական ստուդիան 1969թ. Բիթլզի անմոռանալի համերգից հետո բազմաթիվ համերգներ և ձայնագրություններ է կազմակերպել: Սակայն 2014թ. ապրիլին տեղի ունեցածի նման միջոցառում այնտեղ դեռևս չէր եղել:  Այդ օրը փախստական դարձած և իր կյանքի առաջին 26 տարիները մանկատներում ու Բեյրութի փողոցներում անցկացրած մեկը գրավեց բեմահարթակը՝ ձայնագրելու իր հեղինակած սիմֆոնիան Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ:

«Տասնամյակներ պահանջվեցին այս ստեղծագործությունը գրելու համար, բայց դա նորմալ է, որովհետև այն իրականում իմ և բազմաթիվ այլ հայերի ողջ կյանքի պատմությունն է»,- ասում է Վարդան Մելքոնյանը: 

Մելքոնյանի պապերը սպանվել են Հայոց ցեղասպանության ժամանակ, բայց նրանց երեխաները՝ Մելքոնյանի հայրն ու մայրը կարողացան փրկվել ու ապրել Հայաստանի և Միջին Արևելքի մանկատներում: «Թռչնոց բույն» մանկատանը կյանքը ծանր էր, բայց դա էր նրանց տունը: Թեև Վարդանը երբեք չէր եղել Հայաստանում, նա իր մշակույթի մասին որոշ բաներ սովորել էր մանկատանը՝ Յակոբսենի շնորհիվ:

Եթե Մարիա Յակոբսենը փրկեց Մելքոնյանի կյանքը, ապա երաժշտությունն էր, որ դարձավ այդ կյանքի իմաստը: Առաջին անգամ դասական երաժշտություն լսելով Յակոբսենի նվագարկիչով՝ նա ձեռք գցեց մի կիթառ և ինքնուս նվագեց: 

Թեև ապրում է Լոնդոնի մոտակայքում, նա չի մոռացել, չի կարողանում մոռանալ  իր բեյրության կյանքը. «Տարին երեք անգամ գնում եմ այնտեղ: Մնում եմ մանկատանը: Այն դեռ կա: Ես քնում եմ մի փոքրիկ սենյակում, մի փոքրիկ խցում: Տնօրենը միշտ ինձ ներկայացնում է երեխաներին, և ես նստում եմ ու ճաշում նրանց հետ: Ես այն նախընտրում եմ հյուրանոցից: Դա է իմ տունը, միակ տունը, որ իմացել եմ երբևէ»:

Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի և ի պատիվ Մարիա Յակոբսենի, Մելքոնյանը և նրա դուստր Վերոնիկան նախատեսում են ոտքով անցնել Վանից Բեյրութ ընկած 1,000 կմ հեռավորությունը, այն ճանապարհը, որն իր ծնողները և հարյուր հազարավոր հայեր են անցել: