«Ինձ բարկացնում է քո անունը, այն ինձ ՆՐԱՆ է հիշեցնում, իմաստունները քեզ այլ անունով կկնքեն». ինչո՞ւ էր ՀԱՅՈՑ ԱՐԱՄԵ ԹԱԳԱՎՈՐԻՆ բարկացնում սեփական կնոջ անունը

Հայոց Արամե թագավորը Վանի թագավորության հիմնադիր առաջին արքան էր մ.թ.ա. 859-մ.թ.ա. 840 (մ.թ.ա. 843) թվականներին։

Արամեի մասին տեղեկություններ են պահվել Ասորեստանի Սալմանասար Գ թագավորի (մ.թ.ա. 859-824 կամ 825) արձանագրություններում։ Նա հետ է մղել Սալմանասար Գ-ի հարձակումները, պահպանել երկրի ռազմաքաղաքական հզորությունը, ընդարձակել թագավորության սահմանները։ Արամեի մեծագործությունը հիշատակվում է Արամ թագավորի մասին ժողովրդական ավանդավեպում։

Արամե թագավորի կնոջը անվանում էին Էպիգե թագուհի (Ք.ա. 860-840): Հայտնի չէ, թե քանի կին է ունեցել այս թագավորը, սակայն պահպանվել է հայերի համար արտասովոր այս անվան պատմությունը: Արամե թագավորն ամուսնանում է Վանի հարուստ իշխաններից մեկի դստեր հետ, որի իրական անունը Լասմա էր:

Մի օր նա կանչում է թագուհուն իր մոտ ու ասում. «Մանկուց ատել եմ ու կռվել Ասորեստանի Սալամանսար թագավորի հետ: Նա իմ թշնամին է, որին տեսնում եմ անգամ երազումս: Ինձ բարկացնում է անգամ այն, որ քո անունը բաղկացած է տառերից, որոնք առկա են «Սալամանսար» անվան մեջ: Քո անունն ինձ նրան է հիշեցնում: Եկ մոռանանք քո Լասմա անունը: Իմաստունները քեզ այլ անունով կկնքեն՝ Էպիգե»: Այդպես էլ թագուհու անունը մնում է Էպիգե: