Նրանք հանդիպեցին երկու անգամ՝ առաջինը կռվի դաշտում, իսկ երկրորդը գերեզմանում․ լեգենդար հերոսների կյանքից մի դրվագ

1918 թ-ի Կովկասյան ռազմաճակատում սկսցված պատերազմի ժամանակ փաստացի վտանգված էր Հայաստանը, պետք էր ժամ առաջ կանխել թուրքերի գերազանցող ուժերի առաջխաղացումը։

Հասկանալով հայրենիքի գլշին կախված վտանգը 20-ամյա Հովհաննես Բաղրամյանը զինվորագրվում է հայկական հատուկ հեծյալ գնդի կազմում: Մարտի 12-ին Էրզրումն արդեն ընկել էր: Անդրանիկը, փակելով մեծաթիվ հայ գաղթականների թիկունքը, մարտերով նահանջում էր դեպի Սարիղամիշ: Իսկ այդ տխուր տեսարանին ականատես է լինում Հովհաննես Բաղրամյանը:

Անդրանիկի հետ Բաղրամյանի հանդիպումը կայանում է 1918 թ-ի մարտին՝ Խորասան գյուղում։ Այդ ժամանկա էր, որ ամենուրեք կարելի էր լսել հետևյալ խոսքերը՝ «թող հիմա էլ աղաների տղաները կռվեն, հերիք է մենք ինչքան կռվեցինք», և դա էլ հենց հարուցել էր Անդրանիկի զայրույթը:

Անդրանիկը իմանալով, որ Բաղրամյանի դասակը անցել է կարճատև հանգստի: Հաջորդ օրը վաղ առավոտյան իր մոտ է կանչում Բաղրամյանին և ապտակում նրան: «Կոռնետ Վանո՛, քո այդ երեսուն զինվորները իմ հույսն են, բայց ինձ լուր տվին, որ նրանց մի մասը հրաժարվում է կռվել։ Սա մեր հայրենիքն է, ինչ կարևոր է, թե ովքեր են ղեկավարում… Հայրենիքը միշտ կապրի նվիրյալ չարքաշների կյանքով… Գնա ու կարգի բեր քո էսկադրոնը…»,- ասում է Անդրանիկը Բաղրամյանին:

Հետագայում Բաղրամյանը այդ առիթվ այսպես է արտահայտվել․ «Զորավարի ապտակն ինձ մարշալ դարձրեց։ Ոչ մի պարագայում չի կարելի հայրենիքից նեղանալ…»:

1974-ին, գտնվելով Փարիզում, մարշալ Հովհաննես Բաղրամյանը հատուկ այց է կատարել Պեր Լաշեզի գերեզմանատուն: Նա ծաղկեպսակ է դրել Անդրանիկի շիրիմին և զինվորական պատիվ տվել: Բաղրամյանի ծաղկեպսակի վրա գրված է եղել հետևյալ մակագրությունը. «Հավերժ հիշատակ Հայաստանի լեգենդար հերոս Անդրանիկին, ում զինվորը լինելու բախտն եմ ունեցել հայրենիքի համար ծանրագույն 1918 թվականին: Հ. Բաղրամյան»: