Լիբանանի ԶՈՐՔԵՐԻ այս ՀԱՅ ԳԵՆԵՐԱԼԸ հրաժարվել է պաշտոնից՝ հանուն ՀԱՅԵՐԻ. ինչու՞ է նա ամեն տարի հրապարակում հարիսա է եփում

Լիբանանի զինված ուժերում փայլուն կարիերան գեներալ Փանոս Մանջյանին հասցրեց պետական նախարարի պաշտոնի։ Ռազմական տաղանդը նա ժառանգել է նախնիներից․ պատերազմների միջով անցել են Փանոսի ե՛ւ հայրը, ե՛ւ պապը, ե՛ւ մեծ պապը։ Մանջյանների ընտանիքը սերում է Մուսա լեռից, որտեղի հերոսական պաշտպանության մասին գիտեն բոլորը:

1915-ի մայիսին մուսալեռցիներն իմացան օսմանյան նոր իշխանությունների խիստ հակահայկական քաղաքականության մասին․ սկզբում տեղահանվեց հարևան գավառների բնակչությունը, այնուհետեւ Մուսա լեռան բոլոր գյուղերի բնակիչներին հրահանգվեց յոթ օրվա ընթացքում լքել տներն ու միանալ Սիրիայի անապատներ ուղեւորվող քարավաններին։ Այս պահանջը չկատարելու դեպքում սպառնում էին ոչնչացնել նրանց։

Մերձակա մի քանի գյուղերի ավելի քան 5000 բնակիչ բարձրացավ Մուսա լեռան գագաթն ու սկսեց պաշտպանական գծի կառուցումը։ Ավագ Մանջյանն ապստամբների ձեւավորած պաշտպանության կոմիտեի կազմում էր։ Մուսալեռցիները, զինված լինելով ընդամենը մի քանի հարյուր հրացանով, 43 օր հերոսաբար հետ էին մղում օսմանյան բանակի լավ զինված ստորաբաժանումների գրոհները։ Մինչդեռ քանակով այդ ստորաբաժանումները տասնյակ անգամ գերազանցում էին մուսալեռցիներին։

«Մեր ցեղի գրեթե բոլոր տղամարդիկ զոհվել են մարտերում,- ասում է գեներալ Մանջյանը,- երբ ապստամբների զինամթերքն ու սննդի պաշարները սպառվեցին եւ դիմագրավելու համար գրեթե ուժ չէր մնացել, պաշտպանության խորհուրդը ծանր որոշում ընդունեց:

Պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության պետական նախարարի պաշտոնում Փանոս Մանջյանն աշխատել է 2,5 տարի: Դա բանակի համար բարդ ժամանակ էր:

Փանոս Մանջյանը հայտնի եւ հարգված մարդ  է Լիբանանում: Տեղի հայերը տարբեր հարցերով հաճախ դիմում են նրան: Ամեն տարվա սեպտեմբերի 14-ին Մուսա լեռան պաշտպանների փրկության պատվին նա անձամբ ավանդական հարիսա է եփում քաղաքի գլխավոր հրապարակում: Այդպես ժառանգները հարգում են հիշատակն իրենց հերոս նախնիների և ֆրանսիացի նավաստիների, որոնց պարտական են իրենց կյանքի համար: